«Մանկական Եվրատեսիլ 2010»-ն ավարտվեց Հայաստանի հաղթանակով21 նոյեմբերի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ 2010»-ն ավարտվեց Հայաստանի հաղթանակով: Վլադիմիր Արզումանյանի երգը 120 միավոր հավաքեց: Պետք է ասել, որ Արզումանյանը բառացիորեն խլեց հաղթանակը Ռուսաստանի դուետից, որոնք ընդամենը մեկ միավոր պակաս հավաքեցին: Բելառուսի մասնակից Դանիիլ Կոզլովը նույնպես մոտ էր հաղթանակին. նրա երգը գնահատեցին 85 միավոր, և արդյունքում նա զբաղեցրեց 5-րդ տեղը: Հաղթող Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը 120 միավոր հավաքեց: Մինչև «Մանկական Եվրատեսիլ 2010»-ին մասնակցելու ազգային նախընտրական փուլը 12-ամյա Վլադիմիրի ամենամեծ հաջողությունը «Մանկական Նոր ալիք 2010»-ում 3-րդ աստիճանի դիպլոմն էր: «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո Վլադիմիր Արզումանյանը մեկնեց իր կյանքի առաջին մամլո ասուլիսին` որպես մրցույթի հաղթող: Չնայած իր փոքր տարիքին, լրագրողների հարցերին նա սուր և հումորով պատասխաններ էր տալիս: Պատասխանելով հարցին այն մասին, թե ինքն ինչ պայման էր դրել ծնողներին իր հաղթանակի դեպքում, Արզումանյանն ասաց. «Մայրիկն ինձ երեխա է պարտք: Ինձ եղբայր է պետք»: Անդրադառնալով այն հարցին, թե ինչի մասին են լինելու իր երգերը, եթե նա ձայնասկավառակ ձայնագրի, Վլադիմիր Արզումանյանը պատասխանեց. «Ձայնասկավառակը կձայնագրեմ ինչպես բոլոր հայերը` սիրո մասին», հաղորդում է eurovision.org.ru-ն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |