Դմիտրի Պևցով. Կինոն իսկական դերասանի համար գործունեության հիմնական դաշտը չէ

Դմիտրի Պևցով. Կինոն իսկական դերասանի համար գործունեության հիմնական դաշտը չէ

PanARMENIAN.Net - «Կինոն իսկական դերասանի համար գործունեության հիմնական դաշտը չէ: Կինոյում կարող է նկարահանվել ցանկացած մարդ: Դա ռեժիսորական արվեստ է, այն դերասանին ավելի քիչ բան է առաջարկում, քան թատրոնը: Ես ափսոսում եմ կինոյի վրա ծախսված ժամանակը»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է անվանի դերասան, երգիչ Դմիտրի Պևցովը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին:

«Որքան քիչ է ինձ նման կերպարը, որին ես խաղում եմ, այնքան հետաքրքիր է այն մարմնավորելը»,- ասել է դերասանը: Երաժշտության հետ կապված` Պևցովը նշել է. «Երաժշտությունն ինձ համար հիմա նոր մասնագիտություն է, որը ես սկսում եմ յուրացնել»:

«Երկու աստղ» նախագծի մասին հարցին նա պատասխանել է. «Այդ նախագիծն ինձ համար ինչ-որ էքստրեմալ բան էր, ես դա սիրում եմ»: «Պետք է ասեմ, որ իմ բախտը բերեց հայ երգչուհի Զառայի առումով, ես նրանից շատ բան սովորեցի: Պետք է ասեմ, որ իր հասակակիցների սերդնում նա հավասարը չունի իր տաղանդի, հոգու խորության ու աշխատունակության առումով»,-ասել է նա:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---