Աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն Երևանում ունկընդրել է Կոմիտասի երաժշտությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, որը Երևանում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, այսօր այցելել է Ազգային ժողով: Շենքի մոտ մեծանուն օպերային երգչին դիմավորել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նրանք միասին վայելել են Կոմիտասի երաժշտությունը աշխարհում միակ հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախմբի կենդանի կատարմամբ: «Մի բաժանվեք երաժշտությունից, որովհետև երաժշտությունը նոր կյանք է ստեղծում: Շարունակեք երգել»,-ասել է հայտնի տենորը երգչախմբի մասնակիցներին: Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ խոսնակը երգչախմբի կատարողներին հրավիրել է Պլասիդո Դոմինգոյի վաղը կայանալիք համերգին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |