Հայաստանի գրողների միությունը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի գրողների միությանը Բելլա Ախմադուլինայի մահվան կապակցությամբ

Հայաստանի գրողների միությունը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի գրողների միությանը Բելլա Ախմադուլինայի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մոսկվայի գրողների միությունը շատ ջերմ խոսքեր է ստացել ՀՀ Գրողների միության նախագահությունից ու անձամբ նախագահ Լևոն Անանյանից Բելլա Ախմադուլինայի մահվան կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանն են հաղորդել Մոսկվայի գրողների միության մամլո ծառայությունում:

Հեռագրում ասվում է. «Հայաստանի գրողների միությունը խորապես վշտացած է ականավոր բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինայի մահվան կապակցությամբ: Նա զգալի ներդրում է ունեցել ռուսական խորհրդային գրականության զարգացման գործում, նրա ինքնատիպ քնարը, նրբաճաշակությունն ու արտիստիզմը բերեցին նրան ընթերցողի ճանաչումն ու սերը, նրա մարդկային հատկանիշները խորը հարգանք էին վայելում հասարակայնության շրջանում: Խորը ցավակցություն ենք հայտնում Բելլա Ախմադուլինայի հարազատներին ու մերձավորներին»:

Հայտնի ռուս բանաստեղծ Բելլա Ախմադուլինան կյանքից հեռացավ նոյեմբերի 29-ին կյանքի 74-րդ տարում, Պերեդելկինոյում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---