Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Պլասիդո Դոմինգոյի համերգին

Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Պլասիդո Դոմինգոյի համերգին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 3-ին ներկա է գտնվել հանրահայտ իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին:

Պլասիդո Դոմինգոն Հայաստանում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, որն անցնում է նախագահի հովանու ներքո:

Համերգը կազմակերպվել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակում:

Համերգի հովանավորներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Արմավիա» ընկերությունը և ՎիվաՍել ընկերությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---