2011 թվականին հայերը կնշեն «հայոց քաղաքամայր» Անիի 1050-ամյակը 6 դեկտեմբերի 2010 - 20:10 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականին լրանում է համազգային կարևորություն ունեցող հոբելյան` մայրաքաղաք Անիի 1050-ամյակը: ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Արտակ Մովսիսյանը դեկտեմբերի 6-ին նախարարությունում կայացած ատյանի նիստի շրջանակներում ներկայացրեց Անի մայրաքաղաքի 1050-ամյակին նվիրված միջոցառումների նախագծերը, որոնք կիրականացնի ՀՀ սփյուռքի նախարարությունը, հաղորդել են PanARMENIAN.Net գործակալությանը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Անին համեմատեց հրեական Երուսաղեմի հետ` ընդգծելով հայոց հինավուրց այս քաղաքի` իբրև համայն հայության քաղաքամայր լինելու հանգամանքը: Նախարարը նաև տեղեկացրեց Երևանի քաղաքապետի հետ ունեցած իր նախնական պայմանավորվածության մասին, ըստ որի Երևանում կանցկացվեն մի շարք մեծամասշտաբ միջոցառումներ, իսկ քաղաքի թաղամասերից մեկը կամ մի հատված գուցե անվանակոչվի Անիի անունով: Արտակ Մովսիսյանն իր հերթին տեղեկացրեց, որ 2011-ին կթողարկվեն Անիին նվիրված օրացույց, փաստագրական և ուսումնական ֆիլմեր, ինչպես նաև կկազմակերպվեն հայագիտական գիտաժողովներ, հեռուստատեսային գիտահանրամատչելի ծրագրեր և այլն: Որպես հոբելյանական միջոցառուների բարձրակետ` տարեվերջին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա մեծ հանդիսություն` համերգային և թատերական ներկայացումներով: Պատմագիտական գրականությունից հայտնի է, որ Աշոտ Գ Բագրատունին Անին մայրաքաղաք հռչակեց 961 թվականին` Կարսից այնտեղ փոխադրելով թագավորության գահը: Անին նաև համաշխարհային քաղաքակրթական ժառանգության կարևոր հուշարձաններից է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |