Հաջորդ տարի Երևանում տեղի կունենա Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի պրեմիերան 9 դեկտեմբերի 2010 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Բացի «Սայաթ-Նովա» օպերայից, հաջորդ տարի պրեմիերայի է պատրաստվում նաև Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը: Բալետի բեմադրիչն է Ռուդոլֆ Խառատյանը»,-դեկտեմբերի 9-ին մամլո ասուլիսում հայտարարել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Ըստ նրա, «ցանկալի կլիներ այլ պրեմիերաներ չբեմադրել 2011թ., վերականգնելու համար հին խաղացանկը: «Մենք որոշակի խնդիրներ ունենք «Կարմենի», «Տրուբադուրի», «Ժիզելի», «Նորմայի» բեմականացման հարցում»,-ասել է Հովհաննիսյանը: Ամփոփելով 2010թ. արդյունքները՝ նա նշել է. «2010թ., ինչպես և 2009թ., շատ լարված էր, քանի որ մենք աշխատում էինք միանգամից մի քանի ներկայացուցմների վրա: Հովհաննիսյանը հավելել է, որ ամեն տարի պետբյուջեից տարբեր գումար է հատկացվում թատրոնին կախված ներկայացումների քանակից: «2011թ. համար հատկացվել է 45 մլն դրամ «Ռոմեո և Ջուլիետ» բալետի կապակցությամբ, քանի որ բեմական հագուստն ու դեկորացիաները շատ թանկ են: «Աիդա» և «Սայաթ-Նովա» օպերաների համար հատկացվել է 50 մլն դրամ յուրաքանչյուրին»,-ասել է նա: 2011 Երևանի օպերային թատրոնը կարող է մեկնել հյուրախաղերի, եթե բոլոր ծախսերն իր վրա վերցնեն հրավիրող կողմերը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |