Գյումրիում տեղի կունենա «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող ցուցահանդես

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին և 12-ին Գյումրի քաղաքում տեղի կունենա Ռուբեն Սուվարու` «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող ցուցահանդեսը, հաղորդել են PanARMENIAN.Net գործակալությանը:

Հայաստանի տարբեր մարզերում առաջին անգամգրաֆիկայի ժանրում ցուցադրվում են Հայաստանի Հանրապետությունում նմանօրինակը չունեցող մանրանկարներ, որոնք ամբողջությամբ գրիչով են արված: Արտահայտում են մարդու և տիեզերքի կապը, ունեն փիլիսոփայական և պատմական հենք:

Ցուցահանդեսի պատվավոր հրավիրյալներից են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Ռուբեն Սուվարին ծնվել է 1982թ. Ղազախստանի Ցելինագրադ (այժմ` մայրաքաղաք Աստանա) քաղաքում: Մեկ տարի անց ընտանիքով հաստատվել են Վանաձորում: Առաջին անգամ լրջորեն նկարչությամբ զբաղվել է, երբ 23 տարեկան էր: Աշակերտել է լոռեցի նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանին:

Ցուցահանդեսը կկայանաԳյումրու քաղաքապետարանի և ռուսական եկեղեցու աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---