Հայ կոմպոզիտոր Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի ստեղծագործությունները կներկայացվեն Լոնդոնում

Հայ կոմպոզիտոր Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի ստեղծագործությունները կներկայացվեն Լոնդոնում

PanARMENIAN.Net - Լոնդոնում փետրվարի 5-ին տեղի կունենա համերգ երկու դաշնամուրի համար, որտեղ կհնչեն ամերիկահայ կոմպոզիտոր Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի ստեղծագործությունները:

Դաշնամուրի եվրոպացի դասավանդողների ասոցիացիայի Բելգիայի ղեկավար Դիանա Անդերսենի և Պորտուգալիայի ղեկավար Նենսի Լի Հարփերի համատեղ համերգը տեղի կունենա սկզբում Պորտուգալիայում, իսկ հետո՝ Լոնդոնում: Երաժիշտները մտադիր են ձայնագրել Դիանա Ղուլքասյան-Ռաբեյի աուդիոսկավառակը, հայտնում է Armenian Weekly-ին:

Դիանա Ղուկասյան-Ռաբեյը, որը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի ժառանգ է, ծնվել է Բոստոնում 1938 թվականին: Նրա աշխատանքները հնչել են աշխարհի 22 երկրներում, այդ թվում Անգլիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Հունգարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Չինաստանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---