Հայաստանի կառավարությունում քննարկվել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը![]() 11 հունվարի 2011 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել ռազմական-քաղաքական գործիչ, նոր ազգային գաղափարախոսության հիմնադիր Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստում ներկայացվել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հնչել են առաջարկություններ հիշյալ նախագծով նախատեսվող, ինչպես նաև նոր միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը նշել է, որ Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը լրամշակվելուց հետո կներկայացվի հանձնաժողովի անդամներին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |