Մանկական Եվրատեսիլը կարող է կայանալ Երևանում

Մանկական Եվրատեսիլը կարող է կայանալ Երևանում

PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը կարող է անցնել Երևանում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Ըստ նրա, վերջնական որոշումը կկայացվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Ալեքսան Հարությունյանը նշել է նաև, որ այն գումարը, որը կպահանջվի մրցույթի կազմակերպման համար դեռ չի հաշվարկված, սակայն, եթե միջոցառումն անցնի Հայաստանում ծախսերի զգալի մասը կստանձնի Եվրոպական հեռարձակողների միությունը:

Մինչդեռ, կերկարացվի «Եվրատեսիլ 2011» մրցույթի ազգային ընտրական փուլի երգերի ընդունման ժամկետը, հայտարարել է Ալեքսան Հարությունյանը: Ինչպես հայտնի է այս տարի Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Էմմին: Ըստ Հարությունյանի, վերջին ժամկետի երկարացումը կապված է նրա հետ, որ շատ հայտնի կոմպոզիտորներ դեռ չեն ներկայացրել իրենց ստեղծագործությունները: Ընտրական փուլի համար արդեն ներկայացվել է շուրջ 30 երգ:

Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը «Մամա» երգով հաղթեց Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթում: Հայաստանը մասնակցում է մրցույթին արդեն չորրորդ անգամ: Երկու անգամ ՀՀ ներկայացուցիչները գրավել են 2-րդ տեղը («Արևիկ» համույթն ու Լուարա Հայրապետյանը) և մեկ անգամ զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը (Մոնիկա Մանուչարովա):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---