Հայկական ԶԼՄ-ները շտապել են` հաղորդելով Երևանում Խոսե Կարերասի համերգի մասին

Հայկական ԶԼՄ-ները շտապել են` հաղորդելով Երևանում Խոսե Կարերասի համերգի մասին

PanARMENIAN.Net - «Երևանյան հեռանկարներ» ամենամյա երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները Երևանում աշխարհահռչակ իսպանացի տենոր Խոսե Կարերասի համերգի վերջնական պայմանավորվածության մասին:

«Խոսե Կարերասի` Երևան ժամանելու մասին դեռ ոչինչ կոնկրետ հայտնի չէ: Տվյալ պահին բանակցություններ են ընթանում, և միայն 2 շաբաթ անց մենք կարող ենք հստակ ասել, թե ելույթ ունենալու է նա երևանյան բեմում, թե ոչ: Առայժմ մենք միայն հուսով ենք, որ բանակցությունները հաջող են ընթանալու»,- նշել է նա:

Ս. Հովհաննիսյանն ընդգծել է, որ վրդովված է օպերային երգչի Երևան ժամանելու վերաբերյալ իրեն վերագրված խոսքերի պատճառով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---