Շերը պատմական ռեկորդ է սահմանել Billboard չարթում19 հունվարի 2011 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Billboard Dance/Club Play Songs չարթում, որը հրապարակվելու է հունվարի 20-ին, առաջին հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ փոփ-եգչուհի Շերի նոր You Haven't Seen the Last of Me սինգլը: Այդ կոմպոզիցիան, որը երգչուհին կատարել է նախորդ կիրակի, հունվարի 16-ին արժանացել է «Ոսկե գլոբուսի» «Ֆիլմի լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում: Այդպիսով, Շերը դարձավ պատմության մեջ ամերիկյան կատարողների հիթ-շքերթի առաջին կատարողը, որը վեց տասնամյակ շարունակ նվաճել է չարթի գագաթը: Պատմական ռեկորդի մասին լուրին Շերը կատակով ասել է Billboard-ին. «Որտեղի՞ց հայտնվեցին այդ վեց տասնամյակները, եթե ես ընդամենը 40 տարեկան եմ»: Իրականում երգչուհին իր 65-ամյակը կնշի 2011թ. մայիսին: Առաջին անգամ Շերը գլխավորեց ամերիկյան չարթը 1965թ. օգոստոսի 14-ին Sonny & Cher դուետում I Got You Babe երգով: 1970-ականներին նա երեք անգամ նվաճել է հիթ-շքերթի առաջին հորիզոնականը միանձնյա՝ Gypsys, Tramps & Thieves" (1971), "Half-Breed" (1973) և "Dark Lady" (1974), և կրկին իր ամուսնու Սոննի Բոնոյի հետ դուետում՝ (All I Ever Need Is You 1971): 1980-ականներին Շերը երկու անգամ նվաճեց Billboard-ի գագաթը, երկու անգամ 1989թ. Պիտեր Սետերայի հետ (After All) և միանձնյա (If I Could Turn Back Time): 1990-ականներին առաջին հորիզոնականում էին Շերի Strong Enough և All or Nothing (1999) կոմպոզիցիաները: 2000-ականներին Շերը երկու անգամ է հայտնվել հիթ-շքերթի առաջին տեղում՝ A Different Kind of Love Song (2002) և When the Money's Gone (2003): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |