Հայ ռեժիսորի «Սահման» ֆիլմը կցուցադրվի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով

Հայ ռեժիսորի «Սահման» ֆիլմը կցուցադրվի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով

PanARMENIAN.Net - Հայ ճանաչված ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմը կցուցադրվի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքով: Այդ մասին հաղորդում է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայությունը:

Հարություն Խաչատրյանի ֆիլմը կցուցադրվի «Կինոյի պաշտամունքը Կիրիլ Ռազլոգովի հետ» ծրագրի շրջանակներում:

Պատմությունը ծավալվում է սահմանամերձ ագարակում, իսկ գլխավոր «հերոսուհին» գոմշակովն է: 2009 թվականին այս կինոնկարը ԱՊՀ և Բալթյան երկրների կինոյի «Կինոշոկ» 18-րդ Բաց փառատոնում մրցանակ ստացավ լավագույն ռեժիսուրայի համար, իսկ անցյալ տարի Ֆրիբուրգի (Շվեյցարիա) Միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն արժանացավ FIPRESCI Կինոքննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակին:

Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 23-ի երեկոյան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---