Հայաստանում հուշարձանների պահպանության համար չնչին գումարներ են հատկացվում

PanARMENIAN.Net - Հայաստանում հուշարձանների պահպանության համար տարեկան հատկացվող գումարի չափը չի հասնում 1 միլիոն դոլարի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը: Նրա խոսքով պետբյուջեից հատկացվող գումարը տարեկան կազմում է մոտ $ 500 - 700 հազար, ինչը, ըստ Սողոմոնյանի, բավարար է միայն մեկ հուշարձան վերականգնելու համար: «Եթե Հայաստանի կառավարությունը տարեկան տրամադրի գոնե $ 10 մլն, հավաստիացնում եմ, որ տարեկան 10 հուշարձան կվերականգնվի», - նշում է մասնագետը: Համեմատության համար Սողոմոնյանը ուշադրությունը սևեռեց այն փաստի վրա, որ Ադրբեջանը հուշարձանների վերականգման համար ամեն տարի հատկացնում է ավելի քան $ 90 մլն:

Նշենք, որ փետրվարի 1-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը իրենց պատրաստակամությունը արտահայտեցին համագործակցելու հուշարձանների վերականգնման բնագավառում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---