Դեթրոյթում հայ բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակին նվիրված երեկո կայացավ

Դեթրոյթում հայ բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակին նվիրված երեկո կայացավ

PanARMENIAN.Net - Դեթրոյթում (ԱՄՆ)` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ալեք և Մարի Մանուկյանների անվան ուսումնարանի դահլիճում հայ բանաստեղծ Պարույր Սևակի մահվան քառասուներորդ տարելիցին նվիրված գրական երեկո կայացավ:

Սուրբ Վարդան Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Անտոն Ադամյանը պատմեց բանաստեղծի կյանքի և ստեղծագործության մասին: Երեկոն վարում էր «Էվեյն» համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Տիգրան Թումաջյանը, որը հակիրճ պատմեց Ադամյանին համայնքի կյանքի և գործունեության մասին: Դրանից հետո բեմ հրավիրվեց ասմունքող Անահիտ Թումաջյանը, որը հատված կարդաց Պարույր Սևակի` մայրերին նվիրված բանաստեղծությունից: Մի փոքր պատմելով Պարույր Սևակի մասին` դասախոսը կենտրոնացավ նրա ստեղծագործության վրա, հաղորդում է «Երկրամասը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---