Արդյո՞ք հայկական հուշարձաններ ոչնչացնող Բաքվի խիղճը կբավականացնի «Միջմշակութային երկխոսություն» Համաշխարհային խորհրդաժողովն անցկացնելու համար

Արդյո՞ք հայկական հուշարձաններ ոչնչացնող Բաքվի խիղճը կբավականացնի «Միջմշակութային երկխոսություն» Համաշխարհային խորհրդաժողովն անցկացնելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, որը երկար տարիներ փորձում է իրեն ենթակա տարածքներից ջնջել հայկական մշակույթի բոլոր հետքերը և այդ նպատակով անգամ հնագույն հայկական գերեզմանատան ոչնչացման է դիմում, որոշել է հավակնել «աշխարհի մշակութային կենտրոններից մեկի» անվանը:

Ապրիլի 7-9 Բաքվում կանցկացվի «Միջմշակութային երկխոսություն» Համաշխարհային խորհրդաժողով: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրուդին Գուրբանովը: Նրա խոսքով` նախարարությունը Համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել աշխարհի բոլոր երկրների համապատասխան կառույցների հասցեին, և շատ պետությունների մշակույթի նախարարներ պատրաստ են մասնակցել այդ միջոցառմանը:

Գուրբանովը նշել է, որ դա վկայում է «միջազգային հարթակում Ադրբեջանի բարձր հեղինակության» մասին: «Նման խորհրդաժողովն առաջին անգամ է անցկացվելու: Իսկ դա ցույց է տալիս, որ Բաքուն աշխարհի մշակութային կենտրոններից մեկն է դարձել»,- նշել է նա:

Իրականում «մշակութային կենտրոն» Բաքուն երկար տարիներ համակարգված կերպով ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, ինչպես, օրինակ, Ադրբեջանի կազմում ինքնավար կազմավորման` Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող հայկական խաչքարերը: 2005-2006 թվականների սահմանին Հին Ջուղա հնագույն հայկական գերեզմանատունը հիմնահատակ ոչնչացվեց: Այնտեղ գտնվող խաչքարերը ծանր շինարարական տեխնիկայի օգնությամբ ջարդվեցին, իսկ գերեզմանատան տարածքը հրաձգարանի վերածվեց: Տարբեր աղբյուրներում խաչքարերի տարբեր քանակ է նշվում` 6000, 10 000 և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---