Եկել է «Թումանյանի դասերը» սերտելու ժամանակը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային գրադարանը նախաձեռնել է միջոցառումների շարք` «Թումանյանի դասերը» խորագրով: Այդ շրջանակներում փետրվարի 18-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Թումանյանը` հայ գրականության զարգացման ելակետ, չափանիշ և ուղենիշ» խորագրով միջոցառում: Օրվա բանախոսը թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանն է, ով շուրջ 20 տարի է, ինչ զբաղվում է թումանյանագիտությամբ:

Հ.Ուլուբաբյանը նշում է, որ այսօր ճգնաճամ է նկատվում նաև հայ գրական կյանքում: Իր դասախոսությամբ նա կներկայացնի այդ ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ` Թումանյանի միջոցով, հայտնում է Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---