Սառա Քոնորի համերգը հետաձգվել է՝ այն կկայանա մարտի 8-ին18 փետրվարի 2011 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 19-ին նախատեսված համերգը հայտնի փոփ-երգչուհի Սառա Քոնորի, ինչպես նաեւ հայ երգիչներ Արա Մարտիրոսյանի, Սիրուշոյի եւ այլոց մասնակցությամբ, տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է: Համերգը կկայանա մարտի 8-ին: Տոմսերի 80 տոկոսը վաճառված է: Բոլոր տոմսերը ուժի մեջ կլինեն մարտի 8-ին: «Աշխատանքներ են տարվում այդ օրը համերգն ըստ պատշաճի անցկացնելու համար»,-ասվում է համերգի կազմակերպիչ «VH Music» ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |