Մաքսիմ Վենգերով. Ես ինձ մեկ քառորդով հայ եմ համարում18 փետրվարի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - «Ես երախտապարտ եմ ճակատագրին, որ վերջապես հայտնվեցի Երևանում: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր, Grammy մրցանակի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը: Ըստ նրա, նա բազմաթիվ հայ երաժիշտ ընկերներ ունի, որոնց հետ համագործակցում է արդեն երկար տարիներ: Նրանց թվում հայտնի երաժիշտը նշեց դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանին, թավջութակահար Վահրամ Սարաջյանին: «Այդ մարդկանց հետ ես շրջագայել եմ աշխարհով մեկ, այնպես որ ես ինձ մեկ քառորդով հայ եմ համարում»,-նշել է նա: Խոսելով փետրվարի 22-ին կայանալիք համերգի մասին՝ Վենգերովն ասել է. «Չնայած նրան, որ ես Երևան եմ ժամանել որպես դիրիժոր, եթե հանդիսատեսը խնդրի, ես նաև ջութակ կնվագեմ: Վենգերովը խոստովանել է նաև, որ հիացած է Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի հետ աշխատանքից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |