Պարույր Սևակի “Եղիցի լույս” ժողովածուն այժմ արդեն հասանելի է նաև վրացերենով

Պարույր Սևակի “Եղիցի լույս” ժողովածուն այժմ արդեն հասանելի է նաև վրացերենով

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Թբիլիսիի “Կովկասյան տուն” մշակութային կենտրոնում տեղի ունեցավ Գիվի Շահնազարի թարգմանությամբ վրացերեն լեզվով լույս տեսած Պարույր Սևակի “Եղիցի լույս” ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության ներակայացուցիչը, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայ գրողների “Վերնատուն” միության նախագահ Ժորա Սնխչյանը, նկարիչներ, դերասաններ և Թբիլիսահայ մտավորականներ: Եղան սևակյան հայերեն ու վրացերեն ընթերցումներ, հնչեց դասական երաժշտություն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---