Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում տեղի կունենա Dorians ռոք խմբի համերգը![]() 2 մարտի 2011 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Երևանում Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում «Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում տեղի կունենա Dorians ռոք խմբի համերգը: Համերգային ծրագիրը կբացի Ստեփան Շաքարյանը: Համերգը կսկսվի 19:30-ին, տոմսերի արժեքը` 4000 դրամ: «Կասկադի երաժշտություն» համերգաշարի շրջանակներում սպասվում են նաև այլ համերգներ. մարտի 5-ին` «Որդան կարմիր» ռոք խումբ, մարտի 11-ին` Սիմֆո-ջազ նվագախումբ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, մարտի 12-ին` հեղինակային երգերի երեկո, որի ընթացքում ելույթ կունենան Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, մարտի 18-ին` «No Spirit» ջազ խումբը, «Չիկոն և ընկերները» ջազ բենդը, մարտի 25-ին` Հայաստանի պետական ջազային նվագախումբը, մարտի 26-ին` հեղինակային երգերի երեկո, որի ընթացքում ելույթ կունենա Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Արմեն Ադամյանը, Կարեն Մամիկոնյանը, Արթուր Ավետիսյանը:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |