Երևանում բացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը` նվիրված Կանանց միջազգային տոնին

Երևանում բացվեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը` նվիրված Կանանց միջազգային տոնին

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնը` նվիրված Կանանց միջազգային տոնին: Փառատոնի բացման արարողության ժամանակ ելույթ ունեցան ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և BMI ավիաընկերության բիզնես վաճառքի ղեկավար Սիմոն Ավագյանը: Փառատոնի բացման արարողության հատուկ հյուրն է VO.X բրիտփոփ խումբը:

«Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնում մենք որոշեցինք ներկայացնել ծանր իրադրության մեջ հայտնված մարդկանց մասին պատմող կինոնկարներ: Մենք պատահական չենք որոշել փառատոնի բացումն անցկացնել այսօր, քանի որ ներկայացված ֆիլմերի մի մասը պատմում են կանանց խնդիրների մասին: Ես հույս ունեմ, որ այդ ֆիլմերը կօգնեն կանանց իրենց հանուն իրավունքների պայքարում, կարևոր չէ, ինչպիսի սոցիալական դրության մեջ են նրանք»,- ասել է Չարլզ Լոնսդեյլը բացման արարողության ժամանակ:

Բացումից անմիջապես հետո կայացավ «Արտադրված է Դագենհեմում» կինոնկարի ցուցադրությունը, որը պատմում է մի բանվորուհու մասին, ով պայքարի ելավ աշխարհի խոշորագույն կորպորացիայի` Ford Motors-ի դեմ:

Մարտի 8-13-ը Երևանում, 10-12-ը Վանաձորում, իսկ 14-16-ը Կապանում Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և BMI ավիաընկերության աջակցությամբ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի իններորդ փառատոնը:

Անգլերեն լեզվով ֆիլմերի ցուցադրությունը կանցկացնի 17:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում: 19:00-ին նույն ֆիլմերը կցուցադրվեն հայերեն սուբտիտրերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---