Հայաստանը մասնակցում է Փարիզի գրքի ամենամյա ցուցահանդեսին

Հայաստանը մասնակցում է Փարիզի գրքի ամենամյա ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - 2011-ի մարտի 18-21-ը Փարիզում տեղի է ունենում գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը` փարիզյան գրքի սրահը, որին Հայաստանը մասնակցում է երրորդ անգամ: Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Ցուցահանդեսին Հայաստանը այս տարի ներկայացել է «Հայաստանը գրքերի մեջ» խորագրի ներքո: 36քմ տաղավարում ներկայացվել են ՀՀ մշակույթի նախարարության և ավելի քան 40 հրատարակչությունների հանրագիտարանային, մանկական, գեղարվեստական, հոգևոր, թարգմանական, ալբոմային, հոբելյանական, ժամանակակից, ֆրանսալեզու և այլ` շուրջ 250 անուն գրականություն։

Մարտի 19-ին հայկական տաղավարում կհյուրընկալվեն Շառլ Ազնավուրը, արքայադուստր Սոֆյա Օդուին-Մամիկոնյանը: Վերջինս կներկայացնի իր «Թարա Դունքան», «Ինդիանա Թելլեր» գործերը:

Մարտի 20-ին Ռայմոնդ Գևորգյանը կներկայացնի ֆրանսերեն հրատարակություններ` նվիրված Հայոց ցեղասպանությանն ու հայկական հիշողությանը: ֆրանսերեն լեզվով Գրիգոր Նարեկացի կներկայացնի Ժան Պիեռ Մահեն: Ժան Միշել Բերթսը կներկայացնի «Հայաստնի լույսերը» գիրքը, իսկ Ժիլբեր Սինուն` իր «Երևան» գիրքը:

Հայկական տաղավարը ձևավորված է Հայ գրատպության 500-ամյակը և Երևանը գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք ներկայացնող մեծածավալ պաստառներով:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հայտարարվել է 2012-ի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»: 2011-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք է Բուենոս Այրեսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---