Մոսկվայում ջութակահար Կարեն Շահգալդյանն ու դաշնակահար Եկատերինա Լեդենյովան հանդես կգան «Երեք+երկու» համերգով

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Մոսկվայում Չայկովսկու անվան Մշակութային կենտրոնում տեղի կունենա ջութակահար Կարեն Շահգալդյանի և դաշնակահար Եկատերինա Լեդենյովայի համերգը` «Երեք+երկու» խորագրով: Համերգի ժամանակ երաժիշտները կկատարեն երեք սյուիտ և երկու սոնատ, ինչն էլ համերգի խորագիր է ծառայել:

Ծրագրում կհնչեն Գենդելի ռե մաժոր, համար 4 սոնատը ջութակի և դաշնամուրի համար, Ա.Շնիտկեի սյուիտը հնագույն ոճով ջութակի և դաշնամուրի համար, Զոլտան Շեկելիի «Ռումինական ժողովրդական պարեր» սյուիտը Բելա Բարտոկի վերադրմամբ ջութակի և դաշնամուրի համար, Պավել Կոխանսկու «Իսպանական ժողովրդական սյուիտը» Մանուել դե Ֆալյիի վերադրմամբ ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև Կարեն Խաչատրյանի սոլ մինոր սոնատը ջութակի և դաշնամուրի համար` նվիրված կոմպոզիտորի 90-ամյակին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---