Գլենդեյլում կբացվի հայ քսիլոգրաֆի ցուցահանդեսը21 մարտի 2011 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 26-ին Գլենդեյլում (Կալիֆորնիա)` Սիլվանա պատկերասրահում կբացվի քսիլոգրաֆ Նաիրի Սաֆարյանի և նրա դստեր` Լարիսա Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է Woodcraft Blog-ը, ցուցահանդեսում կներկայացվեն Նաիրի Սաֆարյանի փայտի վրա կատարված փորագրությունները, ինչպես նաև Լարիսա Սաֆարյանի` ձվի կեղևից կատարված աշխատանքները: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 15-ը: Քսիլոգրաֆիան (հուն. քսիլոս – փայտ և գրաֆոս – գրում եմ) փայտի փորագրությունն է, փորագրության ամենատարածված տեսակներից մեկը: Տպագիր փևը (կլիշե) կատարվում է ձեռքի փորագրությամբ: Քսիլոգրաֆիայում պատկերը տպվում է փայտի` պատկերի ուրվագծերի միջև ներկով ծածկված հարթ մակերևույթից: Քսիլոգրաֆիայի մեթոդով պատրաստված ձևերը մինչև 15 հազ. անգամ կարող են վերատպվել: Քսիլոգրաֆիական տախտակների մեծ տպաքանակի համար պատրաստվում է գալվանոկլիշե: Հանդիսանալով փորագրության հնագույն տեսակը` քսիլոգրաֆիան հնուց ի վեր ծառայել է ինչպես տպագիր գրքերի նկարազարդման, այնպես էլ էստամպների ստեղծման համար: 19-րդ դարում լայնորեն կիրառվել է գրքերում և ամսագրերում նկարազարդումների տպագրության և գեղանկարչության վերատպությունների համար: 20-րդ դարում քսիլոգրաֆիան պահպանել է իր նշանակությունը բացառապես որպես գեղարվեստական` հաստոցային և գրքային փորագրությունների ստեղծման տեխնիկա: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |