Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի գեղանկարիչ Կարո Մկրտչյանի ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի գեղանկարիչ Կարո Մկրտչյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 31-ին կբացվի հայ գեղանկարիչ Կարո Մկրտչյանի 60-ամյա հոբելյանին նվիրված անհատական ցուցահանդես: Ինչպես նշում են կազմակերպիչները, «նկարչի 60-ամյակի առթիվ բացված ցուցահանդեսը ոչ միայն հրաշալի առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու նրա գեղարվեստական ժառանգությանը, այլև հարգանքի տուրք մատուցելու արվեստագետի հիշատակին, ով հեռացել է կյանքից 2001 թվականին»:

Կարո Մկրտչյանը 20-րդ դ. երկրորդ կեսի այն արվեստագետներից է, ում անվան հետ է կապված հայ գեղանկարչության շրջանակների ընդլայնման, անհատական հայացքի հաստատման, թեմատիկ և ժանրային սահմանների բացման, սինթեզման գործընթացը: Կ.Մկրտչյանը հետվաթսունական սերնդի ներկայացուցիչ է: Կ.Մկրտչյանը ստեղծագործել է ոչ միայն հաստոցային գեղանկարչության, այլև թատերական ձևավորման ասպարեզում. թատրոնի հետ թե' անմիջական, թե' անուղղակի ներքին կապը խիստ հատկանշական է 1970-80-ական թվականների խորհրդային և, մասնավորապես, խորհրդահայ կերպարվեստի համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---