«Թատրոն X» փառատոն. «Միհր» թատրոնը հանդիսատեսին ցույց տվեց իրական կյանքի և երազի միջև տարբերությունը29 մարտի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ին «Թատրոն X» փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել «Միհր» թատրոնը «Երազներ երազներում» ներկայացմամբ (գեղարվեստական ղեկավար` Ցոլակ Մլքե-Գալստյան): Ներկայացումը հանդիսատեսին ցույց է տալիս իրականության և երազի միջև կապը: Այն քաղաքում, որտեղ ապրում են հերոսները, չկան զգացմունքներ: Երազներում մարդիկ ապրում են զգացմունքներ և թաքնված ցանկություններ: «Երազների թեման ինքնին բավական բարդ, բայց հետաքրքիր թեմա է: Ւնձ համար այդ ներկայացումը բեմադրելիս հիմնական խնդիրն էր հանդիսատեսի հետ մտնել երկխոսության մեջ, ցույց տալ, թե ինչպես ենք ապրում իրական կյանքում և երազներում: Քաղաքը խանգարում է երազին: Երազում ամեն ինչ գեղեցիկ է և ներդաշնակ, իսկ կյանքը դաժան է»,- ասել է Մլքե-Գալստյանը: Փառատոնի ձևաչափի համաձայն ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները և տպավորությունները: «Միհր» թատրոնը հիմնվել է 2003-ին Ցոլակ Մլքե-Գալստյանի և նրա քույր Շողակաթ Մլքե-Գալստյանի կողմից: Նրանք աշխատում են Contemporary Dance և պլաստիկ թատրոնի ոճում: Այս տարիներին թատրոնը Եվրոպայում, Ասիայում, ԱՊՀ-ում և ԱՄՆ-ում արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, սակայն ոչ մի անգամ չի դարձել գլխավոր թատերական մրցանակակիր Հայաստանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովը մայիսի 11–ին կշարունակեն բանակցել Մայիսի 10–ին տեղի է ունեցել առաջին փուլը Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ |