Ապրիլի 24-ին Իրանում կցուցադրվի Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը

Ապրիլի 24-ին Իրանում կցուցադրվի Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Թեհրանում կցուցադրվի Տիգրան Խզմալյանի «Արմին Վեգներ` Ցեղասպանության լուսանկարիչ» ֆիլմը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ինքը` կինոռեժիսորը: Նրա խոսքով, ֆիլմը դեռևս պարսկերեն թարգմանվելու փուլում է, սակայն շուտով կինոնկարի շուրջ աշխատանքները կավարտվեն: «Ես շատ ուրախ եմ, որ իմ ֆիլմը կցուցադրեն հենց ապրիլի 24-ին, և այդ որոշումը զուրկ չէ քաղաքական ենթատեքստից: «Կինոթատրոնում ֆիլմի ցուցադրությանը ներկա կգտնվեն ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլև Իրանի խորհրդարանի անդամներ: Չի բացառվում, որը ֆիլմը կցուցադրվի նաև իրանական հեռուստաալիքներից մեկի եթերում: Բացի պարսկերենից, ֆիլմը թարգմանվում է նաև գերմաներեն և արդեն թարգմանվել է լեհերեն ու ֆրանսերեն:

Բացի դրանից, Խզմալյանի 3 ֆիլմեր կցուցադրվեն մայիսին Կիևում կայանալիք հայկական ֆիլմերի փառատոնում: Կիևում կներկայացվի մեկ գեղարվեստական ֆիլմ` «Լովեմբեր» կամ «Սերտեմբեր» խորագրով և երկու վավերագրական ֆիլմ` «Քրիստոսի կենդանագիր պատկերը» և «Դեպի Արարատ»:

Բացի արվեստից, Տիգրան Խզմալյանը զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ և այժմ «Սարդարապատ» շարժման անդամ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---