«Զորավիգ» շաբաթաթերթի ընթերցողները Հարություն Խաչատրյանին ճանաչել են 2010-ի «Լավագույն արվեստագետ»

«Զորավիգ» շաբաթաթերթի ընթերցողները Հարություն Խաչատրյանին ճանաչել են 2010-ի «Լավագույն արվեստագետ»

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր-տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հիմնահարցերը կինոստեղծագործություններում լավագույնս լուսաբանելու և «Զորավիգ» թերթի ընթերցողների համակրանքին արժանանալու համար շնորհվել է «Լավագույն արվեստագետ» մրցանակը: «Զորավիգ» շաբաթաթերթի ընթերցողներին բաժանվել էր 2000 հարցաթերթիկ, որոնցից ստացվել էր 1950-ը: Շաբաթաթերթը քվեարկության միջոցով ամփոփել է ընթերցողների նախորդ տարվա կարծիքները և հանրությանն է ներկայացրել հաղթողներին: Մրցանակների հանձման արարողությունը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր դահլիճում:

«Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին Կինոլրագրողների և կինոգործիչների ասոցիացիայի, Հայաստանի ԱԳՆ, ՀՀ մշակույթի նախարարության և Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից: Կինոփառատոնի կարգախոսն է «Քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկ»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---