«Թատրոն X-ը» ոչ մի բան չունի ընդդեմ «Գոյ» թատրոնի

PanARMENIAN.Net - Վերջերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մազմանյանը «Առավոտ» թերթին հայտարարել էր հետևյալը. «Լինի երաժշտարվեստ, թե թատերարվեստ, եթե հետաքրքիր միջոցառում է լինում, անպայման մասնակցում եմ, հետևում: Ինչ վերաբերում է «Թատրոն X» փառատոնին, իմ ղեկավարած «Գոյ» թատրոն-լաբորատորիան երբեք չի հրավիրվել: Անգամ ԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունից հրավեր չեմ ստանում: Ես մեծամիտ մարդ եմ և ինձ հետաքրքրում են դրսի փառատոնները...»:

Այս առիթով «Թատրոն X» հանրապետական փառատոնի նախագահ Արա Խզմալյանը Մազմանյանի հայտարարության վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանել է հետևյալ կերպ. «Ես զարմացած եմ Մազմանյանի վրա, որովհետև նախ «Թատրոն X» փառատոնը չի հրավիրում մասնակիցների, այլ մասնակցության հայտեր է ընդունում: 2 տարի անընդմեջ նա հայտ է ներկայացրել, մասնակիցները փառատոնի շրջանակներում գնացել են թատրոն, պարզվել է, որ ներկայացումը չի լինելու: 2 տարի հետո ես առանձնապես ջանք չեմ թափել նրանց մասնակից դարձնելու համար»:

Խզմալյանի կարծիքով, ռեկտորն իրավունք չունի հայտարարելու, որ նախընտրում է մասնակցել միայն միջազգային փառատոնների: «Ես համարում եմ, որ ռեկտորի մեծագույն խնդիրն է ամբողջ երիտասարդությանը մասնագիտական կրթությամբ գրավել դեպի ներքին խնդիրների կարգավորումը: Մենք ներքին խնդիրներ ունենք, և ես կարծում եմ, որ լծակներ ունեցող մարդիկ պետք է սևեռեն երիտասարդներին դեպի այդ խնդիրների կարգավորմանը»,- ավելացրեց նա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---