Երևանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ախ, Աննա, Աննա, կամ կրքոտ կիրակի» ներկայացման պրեմիերան13 ապրիլի 2011 - 09:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ախ, Աննա, Աննա, կամ կամ կրքոտ կիրակի» ներկայացման պրեմիերան Արմեն Բարսեղյանի բեմադրությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել թատրոնում, պրեմիերայի կոնկրետ օրը դեռ նշանակված չէ: Թատրոնում պատմել են նաև ապրիլյան ներկայացումների մասին. ապրիլի 15-ին կներկայացվի «Ռոմեո և Ջուլիետը», ապրիլի 16-ին՝ «Ավտոբուսը», ապրիլի 17-ին՝ «Չաոն», ապրիլի 22-ին «Մեծ լռությունը», ապրիլի 23-ին՝ «Անվերջ վերադարձը», ապրիլի 29-ին՝ «Կատակերգությունը», ապրիլի 30-ին՝ «Մակբեթը»: Հայտնի դարձավ նաև, որ թատերախումբը չի պատրաստվում հյուրախաղերի մեկնել: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |