Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա երիտասարդ երաժիշտների համերգ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա երիտասարդ երաժիշտների համերգ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ջութակահարուհի Սաթենիկ Տոնիկյանի, դաշնակահարուհիներ Լուսինե Հակոբյանի և Աիդա Մինասյանի, ինչպես նաև ալտիստ Սիրարփի Սամվելյանի համերգը: Համերգի առաջին մասում Սաթենիկ Տոնիկյանը և Լուսինե Հակոբյանը կներկայացնեն Բախի սոլո սոնատը (անդանտե և ալլեգրո), Կրեյսլերի Ռեչիտատիվ և սկերցոն, Սիբելիուսի կոնցերտի առաջին մասը և Խաչատրյանի Երգ – պոեմը:

Երկրորդ մասում Սիրարփի Սամվելյանի և Աիդա Մինասյանի կատարմամբ կհնչեն Բախի հինգերորդ սյուիտը (պրելյուդ և ֆուգա), Ֆորսայթի կոնցերտի երկրորդ և երրորդ մասերը, Շումանի Հեքիաթային պատկերները և Շամշյանի էլեգիան: Համերգը կսկսվի ժամը 14:00-ին, մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---