Հարություն Խաչատրյանի ֆիլմերը կմասնակցեն Քիշի առաջին միջազգային կինոփառատոնին

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը կմասնակցեն Քիշի առաջին միջազգային կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-28-ը Իրանում կանցկացվի Քիշի առաջին միջազգային կինոփառատոնը: Փառատոնը նպատակ ունի վերականգնել իրանական կինոյի և փառատոնների վարկն աշխարհում: Փառատոնին ներկայացվելու են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում նաև Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում:

Բացի ֆիլմերի ռեժիսորից Իրան են հրավիրվել նաև օպերատոր Վրեժ Պետրոսյանը և կինոգետ Դավիդ Մուրադյանը:

Քիշի փառատոնի հիմնադիրները նշում են, որ փառատոնի առանցքում լինելու են տարածաշրջանում առկա կրոնական ու մշակութային փոխհարաբերությունները, Իրանի ու տարածաշրջանի ժողովրդների դերը համաշխարհային պատմության ու ներկայիս քաղաքական զարգացումների մեջ, իսլամական Իրանի խնդիրները, Պարսից ծոցի ու Կասպից ծովի դերը և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---