Մոսկվայում տեղի կունենա Տիգրան Համասյանի մենահամերգը16 ապրիլի 2011 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Մոսկվայում առաջին անգամ տեղի կունենա ջազ-դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մենահամերգը: Ինչպես հաղորդում է miasin.ru-ն, համերգի հատուկ հյուրերն են Ռուսաստանում հայտնի ջազ կատարողներ Մարիամ և Արմեն Մեհրաբովները: Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թ. Գյումրի քաղաքում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: Կարճ ժամանակ անց Համասյանը տեղափոխվում է Նյու Յորք: Բազում միջազգային ջազ փառատոնների մասնակից է և հաղթող: Տիգրան Համասյանը այժմ ելույթ է ունենում աշխարհի ամենահայտնի համերգասրահներում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |