Բեռնում ցուցադրվել է Էրիկ Ֆրիդլերի հանրահայտ «Աղետ. Մի Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը![]() 16 ապրիլի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանումհայ-շվեյցարական բարեկամության խորհրդարանական խմբի և «Վտանգված ժողովուրդների ընկերակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ Բեռնի արվեստի թանգարանի կինոդահլիճում ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի նկարահանած «Աղետ. Մի Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, 90 րոպեանոց ֆիլմի ցուցադրությանը հաջորդեցին քննարկումներ` կինոռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի և Դողան Ախանլիի մասնակցությամբ: Գերմանիայում բնակվող թուրք գրողը Հայոց ցեղասպանության վերաբերյալ «Վերջին դատարանի դատավորները» գրքի հեղինակն է: «Աղետ» ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատեսների, Թուրքիայում ամերիկացի և եվրոպացի դիվանագետների (այդ թվում` Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի, Գերմանիայի դեսպան Մետտեռնիխի և այլոց), ինչպես նաև հումանիտար առաքելություններով այնտեղ գտնվածների հիշողությունների հիման վրա: Ֆիլմի ցուցադրումը նախատեսվում է նաև հեռուստատեսությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |