Հայ ռեժիսոր Էրիկ Նազարյանը լսելի է դարձրել «ցեղասպանություն» բառը Ստամբուլում![]() 20 ապրիլի 2011 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Մի մոռացիր ինձ, Ստամբուլ» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է տարբեր ազգությունների մարդկանց պատմությունները, որոնց միավորում է բազմամշակույթ Ստամբուլը: Այն կազմված է հինգ խաղարկային նովելներից, որոնց ռեժիսորները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են` հայ, հույն, հրեա, պաղեստինցի և թուրք: Ամբողջ նախագծի պրոդյուսերը Հուսեյն Կարաբեյն է: Ֆիմի մի մասի հեղինակը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիր Էրիկ Նազարյանն է: Նա ներկայացնում է ուդ նվագող սփյուռքահայ երաժիշտի պատմությունը, որը գալիս է Ստամբուլ և փորձում է գտնել իր պապի` ժամանակին հռչակավոր ուդի վարպետի տուն-արհեստանոցը: Մի ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է հայի դաժան ճակատագիրը Թուրքիայում: Գլխավոր դերում ֆրանսիահայ դերասան Ժաքի Ներսիսյանն է: Հատկանշական է, որ պատմության մեջ առաջին անգամ պրեմիերայի ժամանակ Ստամբուլի կենտրոնում մեծ էկրանից հնչեց «ցեղասպանություն»` գենոցիդ բառը: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմը դիտել ամռանը` «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հաղորդում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |