Ուսանողների համար կցուցադրվի «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին, Խ.Աբովյանի անվան ԵՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա «Հայերի դատը մարդկության դատն է» թատերական ներկայացման ցուցադրությունը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին: Բեմադրության և սցենարի հեղինակը կինոյի և թատրոնի արտիստ Արտաշես Ալեքսանյանն է, գլխավոր դերում հանդես է գալու Երևանի պետական դրամատիկական թատրոնի դերասան Գուրգեն Անտոնյանը (Մարգար պապ):

Ներկայացումը բեմադրվել է «Սթեյջ 7» արտիստների և գրողների համագործակցության կենտրոնի, մասնավորապես կենտրոնի նախագահ Տիգրան Նալչաջյանի ջանքերով:

Բեմադրիչ Ալեքսանյանը չցանկացավ փակագծերը բացել, սակայն ասաց, որ բեմադրության ողջ իմաստն այն է, որ հայերը չմոռանան Եղեռնը, բայց նաև չսգան, քանի որ «լացը լաց է բերում»: Ներկայացման մեջ մեջբերումներ են կատարվում նաև Հովհ. Շիրազի ստեղծագործություններից: Ստեղծագործությունը կոնկրետ ժամանակագրություն չունի, այն անդրադարձ է անցած 96 տարիներին:

Բեմականացմանը մասնակցում են «Սթեյջ 7» կենտրոնի տարբեր տարիքի մոտ 30 սաներ: Ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի է ունենալու ապրիլի 21-ին Հրազդան քաղաքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---