Բեյրութի «Վահե Սեթյան» հրատարակչությունն առաջին անգամ մասնակցում է Գրքի երևանյան տոնավաճառին21 ապրիլի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ընթացող Գրքի երևանյան 7-րդ տոնավաճառին այս տարի առաջին անգամ մասնակցում է Բեյրութի «Վահե Սեթյան» հրատարակչությունը: Տաղավարում ներկայացված է տարբեր բովանդակությամբ շուրջ 160 անուն գիրք: Հրատարակչության հայաստանյան ներկայացուցիչն է «Համազգային» հիմնադրամը: Գրքի երևանյան 7-րդ տոնավաճառին այս տարի մասնակցում են ավելի քան 30 հրատարակչություններ, որոնք ներկայացնում են տարբեր բովանդակության հայերեն գրքեր` հեքիաթներ, գեղարվեստական գրականություն, բառարաններ, ճանաչողական և այլ գրականություն: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հրատարակիչների ազգային ասոցիացիայի կողմից: Բացի Լիբանանից, տոնավաճառին մասնակցում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կենտրոնը, որը ներկայանում է 78 անուն մանկական գրականությամբ:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |