«Բերդ» համույթը կներկայացնի հայկական պարը Չինաստանում, Իտալիայում և Կանադայում![]() 23 ապրիլի 2011 - 12:58 AMT PanARMENIAN.Net - «Բերդ» պարային համույթը հունիս ամսից սկսում է իր հյուրախաղերի շարքը: Հունիս ամսին` Չինաստանում հայկական օրերի շրջանակներում, համույթը ելույթ կունենա շուրջ 45 րոպե: Այնուհետև հուլիս ամսին «Բերդը» ելույթ կունենա Իտալիայում: Ծրագիրը բաղկացած է լինելու երկու մասից, յուրաքանչյուրը 1 ժամ 10 րոպե տևողությամբ: Ծրագրեր կան նաև հյուրախաղերով այցելություն կատարել Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներ: «Այս տարի ցանկանում եմ բեմադրել հայկական հարսանեկան պար` 14 րոպե ընդհանուր տևողությամբ: Եթե ամեն ինչ անցնի այնպես, ինչպես ծրագրված է, այն կլինի շատ հզոր: Առաջինը պարը կներկայացվի հայ հանդիսատեսին», ասել է Ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը «Կամուրջ» ալմանախին տված հարցազրոյցում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |