2010-2011 թթ. Հայաստանում տեղի են ունեցել Եղեռնին նվիրված բազմաթիվ մշակութային միջոցառումներ23 ապրիլի 2011 - 15:23 AMT PanARMENIAN.Net - 2010-2011 թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության մասին հրատարակվել է տասնմեկ անուն գիրք, որից երեքը` անգլերեն լեզվով, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Վերահրատարակվել է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկենասությամբ հրատարակվել է Ալբերտ Իսոյանի «Սև գիրք. Նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին» գիրքը: Ամենաուշագրավը հրեական ծագմամբ լեհ իրավաբան, «գենոցիդ» բառի հեղինակ Ռաֆայել Լեմկինի «Զեկուցագրեր Հայոց ցեղասպանության մասին» գիրքն է` անգլերեն լեզվով: Երաժշտության ասպարեզում տեղի է ունեցել երեք համերգ: Գյումրիում կայացել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային 2-րդ մրցույթ-փառատոնը, իսկ Երևանում` Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված համերգ-երեկո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը և հրեական հոլոքոսթին նվիրված համերգ-միջոցառում: Պետական աջակցությամբ նկարահանվել է երեք ֆիլմ: «Հայկ» կինոստուդիայում նկարահանվել է Գ. Ստեփանյանի «Մեծ ցավի հուշակոթողը» տեսաֆիլմը և Հայաստանի ազգային կինոկենտրոնում` . «Խենթերը կամ Վանա լճի արշալույսը» խաղարկային լիամետրաժ ֆիլմը: Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել իտալացի գեղանկարիչ Անսելմո Ֆրանչեսկոնիի «Հայոց մեծ եղեռնին նվիրված ցուցահանդեսը»: Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվել է հանրապետական ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերում» ցուցահանդեսը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |