«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ26 ապրիլի 2011 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու հանդիպում-զրույց Ֆլորենցիայում ապրող և ստեղծագործող քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ: Զրույցի թեման է «Քանդակագործության ժամանակակից խնդիրները», որին կմասնակցեն նաև երիտասարդ նկարիչներ և քանդակագործներ: Վիգեն Ավետիսը (Ավետիսյան) ծնվել է 1968թ.-ին Երևանում: 1989թ.-ին ընդունվել է Երևանի Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ֆակուլտետ, 1997թ. ավարտել է Լեհաստանի Պոզնան քաղաքի Գեղարվեստի ակադեմիան, իսկ մեկ տարի անց ընդունվել է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիա (Իտալիա): Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում: Հրավիրվել է մասնակցելու որպես նկարիչ- դեկորատոր Mitoraj թատրոնի «Festival di Puccini» բեմականացման աշխատանքներում Թորե դել Լյագոյում (Իտալիա):
Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |