Դոմինիկ Բեղտայը պատկերապատումների շարք է կազմել Հայաստանում

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի պատկերապատող, Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում Պատկերապատումների բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ Դոմինիկ Բեղտայը պատկերապատումների շարք է կազմել Հայաստանում: Ինչպես Բեղտայը հայտնեց լրագրողներին, նա երկու ամիս է անց կացրել Հայաստանում: «Հայաստանում շատ մաքուր մնացած բաներ կան, և դա արտացոլվել է իմ աշխատանքներում», -ասում է նա: Թե ինչպիսին կլինի վերջնական արդյունքը, նկարիչը դեռ չգիտի, քանի որ դեռ ոչ մի զրույց չի ունեցել սցենարիստի հետ: Սական Բեղտայը հավելեց, որ պատկերապատումները կընդգրկվեն ֆրանսիական GostMoney կոմիքսների գրքի հերթական հատորում:

Դոմինիկ Բեղտայը Հայաստանում է «Պատկերապատման հրավառության» շրջանակներում:

«Պատկերապատման հրավառություն» խորագրով միջոցառումնեի շարքը կանցկացվի մայիսի 6-8-ը Պատկերապատման զարգացման միություն (ՀՊԶՄ) կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրում նախատեսված են` պատկերապատման վարպետության դասընթաց, ցուցահանդեսներ, պատկերապատում կավիճներով, պատկերապատման հիման վրա նկարահանված Լյուկ Բեսոնի «Ադելի արկածները» ֆիլմի ցուցադրություն:

Պատկերապատման վարպետության դասընթացի դասախոսներն են`պատկերապատման մոտ հիսուն ալբոմների հեղինակ Ժան-Բլեզ Ջիանը, պատկերապատման սերիաների հայտնի հեղինակ Ֆարիդ Բուջելալը, Անգուլեմի Գեղարվեստի դպրոցի նախկին ուսանող Դոմինիկ Բեղտայը, Ժան-Բլեզ Ջիանի եւ Միշել Փափազյանի սցենարի հիման վրա «199 combats » ալբոմի հեղինակ Նիկոլա Բղաշեն: Կմասնակցի նաև բացմաթիվ պատկերապատման գրքերի հրատարակիչ Տրիստան Լագրանժը:

Հայաստանում Պատկերապատման զարգացման միությունը ստեղծվել է 2007թ.-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում: Հայաստանում գոյություն ունեն ամսագրեր, որտեղ տպագրվում են պատկերապատումներ: Գործունեության չորս տարիների ընթացքում ՀՊԶՄ-ի կողմից կազմակերպվել են երկու միջազգային փառատոններ եւ մեկ պատկերապատման վարպետության դասընթաց, որին մասնկացել է տասնմեկ նկարիչ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---