Ազգային գրադարանում վերանորոգումից հետո կբացվի Հովհաննես Պետրոսյանի անվան ընթերցասրահը 3 մայիսի 2011 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունենալու մշակութային գործի երախտավոր, Գրապալատի նախկին տնօրեն, մատենագետ Հովհաննես Պետրոսյանի անվան տեղեկատու մատենագիտության վերանորոգված ընթերցասրահի պաշտոնական բացումը: Տեղեկատու մատենագիտության ընթերցասրահն ունի ավելի քան երեսուն տարվա պատմություն: 2009 թվականին ընթերցասրահը անվանակոչվել է մատենագետ Հովհաննես Պետրոսյանի անվամբ: Ընթերցասրահը վերանորոգվել է 2010թ. Սեթ և Արսինե Արսենյանների միջոցներով: Ընթերցասրահում ընթերցողները կարող են օգտվել տեղեկատու գրականությունից` հանրագիտարաններից, բառարաններից, տեղեկատուներից: Սրահում ժամանակավորապես գործում է նաև «Գրադարանագիտության ընթերցասրահը»: Հովհաննես Պետրոսյանի անվան տեղեկատու մատենագիտության ընթերցասրահում հաճախակի կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ` կոնֆերանսներ, սեմինարներ, գրականության տեսություններ, բանավեճեր, ցուցահանդեսներ և այլն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |