ՀԱՊ-ը խոստանում է բազմաբովանդակ «թանգարանային գիշեր»

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Հայաստանը յոթերորդ անգամ միանալու է աշխարհի շուրջ 40 երկրների հազարավոր թանգարանների համաժամանակյա «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքին:

Հայաստանի ազգային պատկերասրահը 2011 թվականին «Թանգարանների գիշեր» միջոցառմանը ներկայացնելու է բազմազան ծրագրեր՝ համագործակցելով այլ մշակութային հաստատությունների հետ: Տարաբնույթ միջոցառումների շարքում առաջին անգամ ներկայացվելու են Մնջախաղի պետական թատրոնի անգլերեն այբուբենի բեմադրության պրեմիերան և «Robert Sahakyants Production»- ի տրամադրած հայկական մուլտֆիլմերը: Բացի մշտական ցուցադրությունից, այցելուները կարող են դիտել ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի, ՀԱՊ-ի 1991-2011թթ. հրատարակությունների և արվեստի ստեղծագործությունների սահմանափակ տպագրությունների ցուցահանդեսները: Վարդգես Սուրենյանցի սրահում ներկայացվելու են Արա Գեղեցիկի և Սալոմեի մենախոսությունները և այլ միջոցառումներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---