«Հարի Փոթերն ու մահվան ընծաները. Մաս 2» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 29-ին

«Հարի Փոթերն ու մահվան ընծաները. Մաս 2» ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 29-ին

PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Հայաստանում տեղի կունենա ռեժիսոր Դևիդ Յեթսի «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. Մաս 2» ֆիլմի պրեմիերան: Այդ մասին հայտնում է The internet movie database կայքը: Այդ տեղեկությունները հաստատել են նաև «Մոսկվա» կինոթատրոնում: Համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Լոնդոնում հուլիսի 7-ին: Սակայն, աշխարհի էկրաններին ֆիլմը կցուցադրվի հուլիսի 13-ից սկսած: Վերջին ֆիլմը նկարահանվել է 3D ձևաչափով:

«Հարի Փոթերն ու մահվան ընծաները. Մաս 1» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2010թ. նոյեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---