Երևանում շարունակվում է «Ազգային պատկերասրահ» 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Երևանում շարունակվում է «Ազգային պատկերասրահ» 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ից մայիսի 31-ը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական օգնությամբ ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ինչպես հաղորդում է հիմնադրամի մամլո ծառայությունը, միջոցառման շրջանակներում մայիսի 10-ին ժամը 19:00-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում կայանալու է «Սոնատներ ջութակի և դաշնամուրի համար» համերգը: Համերգի ընթացքում ելույթ են ունենալու ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին (Ֆրանսիա) և դաշնակահարուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---