«Թանգարանների գիշերը» Մոսկվայում տեղի կունենա Գայանե Խաչատրյանին նվիրված ստեղծագործական երեկո

«Թանգարանների գիշերը» Մոսկվայում տեղի կունենա Գայանե Խաչատրյանին նվիրված ստեղծագործական երեկո

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Մոսկվայում «Թանգարանների գիշերը» Գայանե Խաչատրյանի միջազգային հիմնադրամը Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ ներկայացնում է հայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի «Իմ սրտում ողջ Հայաստանն է» ստեղծագործական երեկոն: Միջոցառման նպատակն է հասարակությանը, մասնավորապես Մոսկվայի երիտասարդությանը և ուսանողությանը ծանոթացնել թիֆլիսահայ նկարչուհու գործունեության հետ, որը հիրավի համարվում է համաշխարհային նկարչական ուղղություններից մեկի` մոգական ռեալիզմի վերջին ներկայացուցիչներից մեկը:

Երեկոյի ծրագիրը ներառում է Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի «Կինոէսսե հայ նկարչուհի Գայանե Խաչատրյանի մասին» և ռեժիսոր Լևոն Գրիգորյանի «Ես Գայանեն եմ Թիֆլիսից» ֆիլմերիի ցուցադրությունը, Սերգեյ Փարաջանովի և Գայանե Խաչատրյանի ընկեր, թատերական լուսանկարիչ Վ. Բաժենովի «Գայանեի կյանքը լուսանկարներում» ելույթը, կինոդրամատուրգ Էդուարդ Տոպոլի «Գայանեի արձակը, մեջբերումները, մտքերը և արտահայտությունները» ելույթը: Իսկ Գայանե Խաչատրյան հիմնադրամի նախագահ Վալերի Խանուկաևը պատմելու է մոգական ռեալիզմի և գեղանկարչության հայկական դպրոցի մասին: Գայանե Խաչատրյանի հիմնադրամը ներկայացնելու է Գայանե Խաչատրյանի նկարները, նրա գրաֆիկան, ինչպես նաև լուսանկարները Յու. Մեչետովի, Վ. Բաժենովի և Ա. Սահակովի լուսանկարչական աշխատանքներում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---