«Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչի ժամանակ տասնհինգ հանդիսատես աչքի այրվածք է ստացել12 մայիսի 2011 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Դյուսելդորֆում «Եվրատեսիլի» հերթական համերգը դիտելու եկած տասնհինգ հանդիսատեսներ հիվանդանոցում են հայտնվել լուսարձակի լույսից ստացած աչքի եղջերաթաղանթի այրվածքով, հաղորդում է Էքսպրես թերթը` հղում կատարելով գերմանական Bild թերթին: Ինչպես գրում է Bild-ը, սա մրցույթի կազմակերպիչների արդեն երկրորդ անհաջողությունն է: Սկզբում անգլերեն թռուցիկներում 150 սխալ էր հայտնաբերվել, ինչի պատճառով դրանց փոխարեն նորերն էին տպագրվել: Մրցույթի պատասխանատու անձանվ համար նոր շոկ դարձավ «Եվրատեսիլի» համերգից հետո հանդիսատեսների հայտնվելը հիվանդանոցում: Տասնհինգ հանդիսատես հիվանդանոց է դիմել աչքի եղջերաթաղանթի այրվածքով: Գերմանիայի ոստիկանությունը պարզում է, թե ով է որոշում ընդունել լուսային սարքավորումների տեղադրման մասին: Ոստիկան Մարկուս Նիսկցերին երեքշաբթի օրը հայտնել է. «Մենք հիվանդանոց դիմած հանդիսատեսներից 8 հայտարարություն ունենք և պարզում ենք, թե ովքեր են մրցույթն ապահովել նման վիճելի լուսարձակներով: Մենք տեխնիկական փորձագետների ենք դիմել, որոնք իրենց եզրակացությունը կտան` արդյոք այդ լուսարձակները կարելի էր տեղադրել: Մեզ հատկապես հետաքրքրում են գովազդային վահանակի լամպերը»: Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնում էր երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով, սակայն նրան չհաջողվեց մրցույթի եզրափակիչ փուլ անցնել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |