Մշակույթի նախարարությունը որոշել է թանգարանների այցելուներին գայթակղել նվերներով

Մշակույթի նախարարությունը որոշել է թանգարանների այցելուներին գայթակղել նվերներով

PanARMENIAN.Net - «Թանգարանային գիշեր» միջոցառումների շրջանակներում մայիսի 14-ին Երևանի, Գյումրու և Վանաձորի թանգարանների այցելուների համար կգործի նվերների համակարգ: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այդ օրը յուրաքանչյուր այցելու ցանկացած թանգարան այցելեու ժամանակ կարող է վերցնել բացիկ, որի վրա բոլոր թանգարանները կդնեն իրենց կնիքները: Ամենաշատ թանգարաններ այցելած մարդիկ կստանան զանազան նվերներ, սակայն Պողոսյանը չցանկացավ մանրամեսնել, թե կոնկրետ ինչ նվերների մասին է խոսքը:

Այս տարի «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը կընթանա «Գրավոր հիշողություն» խորհագրով, և բազմաթիվ թանգարաններ այդ օրը իրենց ֆոնդերից հանելու են բոլոր հնատիպ գրքերն ու մամուլը:

«Թանգարանային գիշերը» առաջին անգամ անց է կացվել 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Ողջ աշխարհում այն անց է կացվում մայիսի 18-ի`Թանգարանների միջազգային օրվա նախաշեմին: Այն տեղի է ունենում մայիսի 18-ի նախորդող շաբաթ օրը: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման շրջանակներում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: Այն հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի կողմից:

Վերջին 3 տարիներին աննախադեպ աճել է «Թանգարանային գիշերվա» մասնակիցների թիվը: Եթե 2009 թ-ին մասնակցել են Հայաստանի 26 թանգարաններ, իսկ 2010-ին` 42, ապա այս տարի միջոցառումների շարքին մասնակցելու է 60 թանգարան:

3  13.05.11 - «Թանգարանային գիշերին» նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---